Գլխավոր Լրահոս

Խորվաթիան ոչ մի շանս չտվեց Կամերունին

Խորվաթիան ոչ մի շանս չտվեց Կամերունին

Ավարտվեց Աշխարհի առաջնության խմբային փուլի A խմբի երկրորդ հանդիպումը: Խորվաթիայի հավաքականը 4 անպատասխան գնդակ ուղարկեց կամերունցիների դարպասն ու առաջին 3 միավորը վաստակեց, իսկ Կամերունը, երկրորդ անընդմեջ պարտությունը կրելով, դուրս մնաց հետագա պայքարից:

Հանդիպման 11-րդ րոպեին հաշիվը բացեց Իվիցա Օլիչը, ով վերջին անգամ 12 տարի առաջ էր գոլ խփել Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում: 40-րդ րոպեին Մարիո Մանջուկիչին հարվածելու համար խաղադաշտից հեռացվեց Ալեքսանդր Սոնգը: 48-րդ րոպեին Իվան Պերիսիչը հաշիվը դարձրեց 2:0; 13 րոպե անց Մարիո Մանջուկիչը խփեց իր թիմի երրորդ գոլը, իսկ 73-րդ րոպեին Մանջուկիչը դուբլ ձևակերպեց:

Այսպիսով, երկրորդ տուրից հետո A խումբը գլխավորում են 4-ական միավոր վաստակած Բրազիլիայի ու Մեքսիկայի հավաքականները, խորվաթները ունեն 3 միավոր, Կամերունը դեռ միավոր չի վաստակել: Վերջին տուրում Բրազիլիան կխաղա Կամերունի դեմ, Խորվաթիան՝ Մեքսիկայի:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում