Գլխավոր Լրահոս

Կոլումբիան ևս մեկ քայլով մոտեցավ 1/8 եզրափակչին

Կոլումբիան ևս մեկ քայլով մոտեցավ 1/8 եզրափակչին

Աշխարհի առաջնության խմբային փուլում Կոլումբիայի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ և վաստակած 6 միավորով միանձնյա գլխավորում է C խումբը: Եթե առաջին տուրում կոլումբիացիները խնդիրներ չունեցան Հունաստանի հետ խաղում, ապա այսօր լուրջ դիմադրության արժանացան Կոտ դ՛Իվուարի ընտրանու կողմից:

Հանդիպման առաջին խաղակեսն անցավ լարված ու հավասար պայքարում, բայց դարպասի գրավում չարձանագրվեց: Ընդմիջումից հետո լատինամերիկացիները շատ ակտիվ էին և շուտով հասան հաջողության. 64-րդ րոպեին Ջեյմս Ռոդրիգեսը անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով բացեց հաշիվը: 70-րդ րոպեին Խուան Քուինտերոն ամրապնդեց Կոլումբիայի առավելությունը, սակայն ընդամենը 3 րոպե անց Ժերվինյոն կրճատեց հաշվի տարբերությունը:

Գոլից հետո աֆրիկացիները էլ ավելի մեծ ճնշում սկսեցին գործադրել մրցակցի դարպասին, բայց այդպես էլ չկարողացան հավասարեցնել հաշիվը: Կոլումբիա - Կոտ դ'Իվուար` 2:1:

Այսպիսով, C խմբում Կոլումբիան ունի 6 միավոր, Կոտ դ՛Իվուարը` 3, Ճապոնիան ու Հունաստանը, որ քիչ անց կանցկացնեն երկրորդ տուրի իրենց հանդիպումը, դեռևս միավոր չունեն:  

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում