Լոնդոնի «Չելսիի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ իր հայրենակից Կրիշտիանո Ռոնալդուն պարտավոր է խաղալ Աշխարհի առաջնության խմբային փուլի ԱՄՆ-ի դեմ շատ կարևոր խաղում:
«Ոսկե գնդակի» գործող դափնեկիր Ռոնալդոն ծնկի վնասվածք ունի և տվյալների համաձայն` նրա կարիերան կվտանգվի, եթե շարունակի խաղալ Մունդիալ 2014-ում, բայց Մոուրինյոն համոզված է, որ Կրիշտիանոն առողջ է ու ԱՄՆ-ի դեմ հանդիպումը բաց թողնելու ոչ մի պատճառ չունի:
«Իհարկե նա պետք է խաղա: Նա ասում է, որ խնդիրներ չունի: Մամուլում տարածված բոլոր ասեկոսեները, ինչ-որ բժիշկների կարծիքները, ավելորդ եմ համարում դրանք մեկնաբանել: Մենք պետք է լսենք մի բժշկի` Պորտուգալիայի հավաքականի գլխավոր բժշկին, իսկ նա ասում է, որ Ռոնալդուն գերազանց մարզավիճակում է»,- Ժոզե Մոուրինյոյի խոսքն է մեջբերում Eurosport-ը:
Civilnet











