Աշխարհի առաջնության խմբային փուլի Ուրուգվայ - Անգլիա հանդիպումից մի քանի ժամ առաջ Անգլիայի ընտրանու երկրպագուները հարձակման են ենթարկվել տեղի հանցագործ խմբավորումներից մեկի կողմից:
Mirror-ի հաղորդմամբ՝ հանցագործները պայթուցիկ իրեր են նետել երկրպագուների ուղղությամբ, ինչի արդյունքում Անգլիայի ընտրանու 10 երկրպագու հոսպիտալացվել է:
Նշվում է, որ Սան Պաուլոյի ոստիկանությունը դեպքի վայրում ձերբակալել է հանցագործներից մի քանիսին:
Civilnet











