Հերթական անակնկալը գրանցվեց Աշխարհի առաջնության խմբային փուլում: D խմբի երկրորդ տուրի առաջին խաղում Ուրուգվայի հավաքականը Լուիս Սուարեսի դուբլի շնորհիվ 2:1 հաշվով պարտության մատնեց Անգլիայի ընտրանուն:
Հանդիպման 39-րդ րոպեին ֆանտաստիկ մրցաշրջան անցկացրած «Լիվերպուլի» ռմբարկուն, ով առաջին խաղը բաց էր թողել վնասվածքի պատճառով, գլխի հարվածով բացեց հաշիվը: 75-րդ րոպեին Ուեյն Ռունին խփեց պատասխան գոլը:
Թվում էր թիմերը համաձայն են ոչ-ոքի արդյունքով ավարտել հանդիպումը, սակայն Սուարեսն այլ կարծիքի էր: 85-րդ րոպեին ուրուգվայցիների առաջատարը չափազանց գեղեցիկ հարվածով հաղթանակ պարգևեց իր թիմին:
Այժմ D խմբում 3 թիմ 3-ական միավոր ունի` Իտալիան, Կոստա Ռիկան և Ուրուգվայը, սակայն Իտալիան ու Կոստա Ռիկան դեռևս չեն անցկացրել իրենց հանդիպումը: Անգլիան միավոր չունի, բայց դեռ խմբից դուրս գալու չնչին հնարավորություն ունի:
Civilnet











