Կոլումբիա - Կոտ դ՛Իվուար հանդիպումից (2:1) հետո մի շարք եվրոպական ու ռուսական լրատվամիջոցներ լուրեր տարածեցին, որ Կոտ դ՛Իվուարի հավաքականի կիսապաշտպան Սերե Դիի հայրը, ով իր երկրի ազգային օրհներգի ժամանակ հուզվել էր, մահացել է խաղից երկու ժամ առաջ:
Քիչ առաջ Կոտ դ՛Իվուարցի ֆուտբոլիստը Instagram-ի իր էջում հերքել է այդ լուրերը՝ տեղեկացնելով, որ իր հայրը մահացել է 10 տարի առաջ, իսկ հուզմունքի պատճառը Աշխարհի առաջնության պատասխանատու հանդիպումից առաջ լարվածությունն է եղել:
Civilnet











