Աշխարհի առաջնության խմբային փուլի C խմբի երկրորդ խաղում Ճապոնիան ու Հունաստանը ոչ-ոքի խաղացին, ինչի արդյունքում Կոլումբիան ժամանկից շուտ 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճեց:
Ճապոնիա - Հունաստան խաղն անցավ հավասար պայքարում, երկու թիմերն էլ հաշվի մեջ առաջ անցնելու մի քանի լավ հնարավորություն ունեին, սակայն գոլեր չգրանցվեցին: Նշենք, որ 38-րդ րոպեից հույները խաղում էին 10 հոգով. Կոնստանտինոս Կացուրանիսը երկրորդ դեղին քարտն ստացավ ու հեռացվեց խաղադաշտից:
C խմբում վերջին տուրից առաջ Կոլումբիան ունի 6 միավոր, Կոտ դ՛Իվուարը՝ 3, Ճապոնիան ու Հունաստանը՝ մեկական: Այսպիսով, անկախ վերջին տուրի հանդիպումներից, Կոլումբիայի ընտրանին առաջին տեղով դուրս կգա 1/8 եզրափակիչ. միայն Կոտ դ՛Իվուարը կարող է միավորներով հավասարվել լատինամերիկացիներին, սակայն միմյանց միջև խաղում Կոլումբիան առավելություն ունի: Մյուս ուղեգրի համար երեք թիմերն էլ կպայքարեն:
Civilnet











