Գլխավոր Լրահոս

Վարչապետը գործարարներին խորհուրդ է տալիս դանդաղ շտապել

Վարչապետը գործարարներին խորհուրդ է տալիս դանդաղ շտապել

Լուսանկարը` Ֆոտոլուրի

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մայիսի 14-ին կառավարության նիստերի մեծ դահլիճում խոշոր գործարարների հանդիպմանը մինչև հուլիսի 1-ը ժամանակ էր տվել ստվերից ինքնուրույն դուրս գալու և հավասար մրցակցային դաշտում աշխատելու համար: Վարչապետի նախանշված վերջնաժամկետին մնացել է ընդամենը 10 օր: ՍիվիլՆեթը հունիսի 20-ին փորձեց վարչապետից ճշտել, թե արդյոք նկատվում է «ստվերի խուճապ», Հովիկ Աբրահամյանն ասաց. «Ես չեմ կարծում, որ պետք է խուճապի մեջ լինեն, պետք է դանդաղ շտապեն, որ հարկային դաշտում աշխատեն»։

Նրա խոսքով` հուլիսի 1-ից` տասը օր մեկ, ֆինանսների նախարարությունը հանրությանը տեղեկատվություն է ներկայացնելու, թե տնտեսավարողները որքան հարկ են վճարում և ծավալների ինչ միտումներ կան:

«Կառավարությունը հետևողական է լինելու։ Այն հարկատուների նկատմամբ, որոնք կփորձեն խախտել պայմանավորվածությունը, կառավարության մոտեցումը շատ կոշտ է լինելու»,- ասաց վարչապետը։

Ավելի վաղ արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, որը ներկա էր եղել գործարարների և վարչապետի հանդիպմանը, լրագրողներին ասել էր, որ տնտեսությունում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ ստվերայնությունը, անհավասար մրցակցային դաշտը, հնարավոր չէ մեկ օրում փոխել, սակայն գործընթացը պետք է սկսել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում