Գլխավոր Լրահոս

«Փարկինգ սիթի սերվիսը» հանվել է վաճառքի

«Փարկինգ սիթի սերվիսը» հանվել է վաճառքի

Խուսափելով ամեն տեսակ «շահարկումներից»՝ «Փարկինգ սիթի սերվիսի» բաժնետերը որոշել է վաճառքի հանել ընկերությունը։ Լուսանկարը` Ֆոտոլուրի:

Երևանում վճարովի ավտոկայանատեղեր կազմակերպող «Փարկինգ սիթի սերվիս» ընկերությունը, հաշվի առնելով վերջին ժամանակշրջանում ընկերության գործունեության շուրջ քննարկումները, հայտարարել է ընկերության բաժնետոմսերի վաճառքի մասին: Խոսքը, մասնավորապես, ավտոկայանատեղերի տուրքի 70%-ը ընկերությանը հանձնելու արդյունքում գերշահույթներ ստանալու մասին է։

Երևանում վճարովի ավտոկայանատեղեր կազմակերպող «Փարկինգ սիթի սերվիս» ընկերություն բաժնետեր Տիգրան Հարությունյանը պատրաստ է վաճառել իր բաժնետոմսերի 100%-ը բոլոր շահագրգռված, տարաբնույթ կարծիքներ և տեսակետներ արտահայտող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց՝ ընկերության կողմից արդեն իսկ իրականացրած ներդրումային գումարների չափով: Այս մասին ասված է «Փարկինգ սիթի սերվիս»-ի տնօրեն Վազգեն Հարությունյանի տարածած հայտարարությունում։

ՍիվիլՆեթի հարցին, թե ինչու է ընկերության բաժնետերը պատրաստ վաճառել իր մասնաբաժինը, Վազգեն Հարությունյանն ասաց, որ վաճառքի վերաբերյալ որոշումը կայացվել է այս շաբաթ կայացած բաժնետերերի ժողովում՝ հաշվի առնելով վերջին շրջանում շահարկումերը, թե ավտոկայանատեղերի հավաքագրված տուրքի 70%-ը ընկերությանը հանձնելու արդյունքում «Փարկինգ սիթի սերվիսը» գերշահույթ է ստանում։ «Հաշվի առնելով տարբեր քաղաքական հարթակներում և ամբիոններում հնչեցրած իրականությանը չհամապատասխանող կարծիքները և տեսակետները, որոշվեց հայտարարել  ընկերության բաժնետոմսերի վաճառքի մասին»,- ասաց Հարությունյանը:

Հարցին, թե վերջին երկու տարվա ընթացքում որքան ներդրում է կատարել ընկերությունը, «Փարկինգ սիթի սերվիսի» տնօրենն ասաց, որ չի ցանկանում ներկայում հրապարակել ֆինանսական տվյալներ։ «Առաջիկա օրերին կկայանա ասուլիս, որի ժամանակ և կհրապարակենք բոլոր ֆինանսական ցուցանիշները, այդ թվում՝ ներդրումների ծավալը»,- նշեց Հարությունյանը։

«Փարկինգ սիթի սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանն անցած տարի սեպտեմբերին կայացած ասուլիսում նշել էր, որ 2013-ին ընկերության ներդրումների ծավալը կկազմի 5 մլն դոլար, ևս 5 մլն դոլար նախատեսվում էր ներդնել 2014-ին։

Երևանի քաղաքապետարանը վճարովի կայանատեղերի ծառայություն կազմակերպելու նպատակով 2012թ. վերջին հայտարարել էր մրցակցային երկխոսության ձևով մրցույթ և հաղթող ճանաչել «Լոկատոր» և «Փարկինգ սիթի սերվիս» (հիմնադրվել է 2012թ. սեպտեմբերին) ընկերությունների կոնսորցիումը։ Վճարովի ավտոկայանատեղերի տուրքից քաղաքապետարանը ակնկալում էր ստանալ տարեկան 1 մլրդ դրամ, որից 70%-ը պետք է փոխանցվեր «Փարկինգ սիթի սերվիսին»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում