Կոտ դ՛Իվուարի հավաքականի ֆուտբոլիստներ Կոլո և Յայա Տուրեների փոքր եղբայր Իբրահիմ Օյալան մահացել է Մանչեսթերում: Այս մասին հաղորդում է Eurosport-ը: Իբրահիմ Տուրեն 28 տարեկան էր: Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ օրը: Նույն օրը Կոտ դ՛Իվուարի հավաքականը Աշխարհի առաջնության խմբային փուլում հանդիպում էր անցկացնում Կոլումբիայի դեմ: Նշվում է, որ նա մահացել է երկարատև օնկոլոգիական հիվանդությունից հետո:
«Կոլո և Յայա Տուրեները նոր են իմացել իրենց կրտսեր եղբոր՝ Իբրահիմ Տուրեի մահվան մասին: Այդ կապակցությամբ երկրի ֆուտբոլի ֆեդերացիան և հավաքականի ֆուտբոլիստները ցավակցում են Տուրեների ընտանիքին: Ֆեդերացիայի նախագահը բոլոր իվուարցիներին խնդրում է աղոթել Իբրահիմի համար»,- ասված է Կոտ դ՛Իվուարի ֆուտբոլի ֆեդերացիայի տարածած հայտարարության մեջ:
Իբրահիմ Տուրեն խաղացել է Դոնեցկի «Մետալուրգում», ֆրանսիական «Նիցցայում» և լիբանանական «Սաֆայում»:
Civilnet











