Գլխավոր Լրահոս

Պետական և ինքնակառավարման կառույցների հաշվետվողականությունը կմեծանա

Պետական և ինքնակառավարման կառույցների հաշվետվողականությունը կմեծանա

Կառավարությունը դեռ 2012թ. սեպտեմբերի վերջին Ազգային ժողովի քննարկմանն էր ներկայացրել «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքի նախագիծը, որի նպատակն է հանրային հատվածում, այսինքն՝ պետական համակարգում, անցում կատարել հաշվապահական հաշվառման միջազգային չափանիշների՝ Արժույթի միջազգային հիմնադրամի պահանջներին համապատասխան:  Ազգային ժողովը, սակայն, չէր շտապում օրինագիծն ընդունել։ Հովիկ Աբրահամյանի նոր կառավարությունը օրինագիծն ընդգրկել է Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում: Հունիսի 20-ին այն անցավ առաջին ընթերցումը:

Մինչ այժմ օրենսդրորեն սահմանված չեն հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառում կազմակերպելու և վարելու, ընդհանուր նշանակության ֆինանսական հաշվետվություններ պատրաստելու և ներկայացնելու միասնական հիմունքները: Ներկայում դրանք կարգավորվում են գործող «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքով, սակայն այդ օրենքի կիրառումը նպատակահարմար չէ հանրային հատվածի կազմակերպությունների համար, քանի որ տարբեր են հանրային ու մասնավոր կազմակերպությունների գործողության ոլորտները։

Հաշվապահական հաշվառման ոլորտի մասնագետների կարծիքով՝ օրենքի ընդունումը տանելու է պետական կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների հաշվետվողականության մեծացման, թափանցիկության աճի՝ նախապես պահանջելով նաև դրա ներդրման համակարգված ջանքեր: Հաշվապահական հաշվառման միջազգային չափանիշներին համապատասխանող համակարգի ներդրումը հնարավորություն կընձեռի ստանալ հուսալի և արժանահավատ տեղեկատվություն պետական մարմինների ֆինանսական վիճակի, գործունեության ֆինանսական արդյունքների և ֆինանսական վիճակի փոփոխությունների վերաբերյալ։

Պետական մարմինների ղեկավարները, ինչպես նաև վերադաս պետական կառավարման մարմինները հնարավորություն կունենան ստանալ անհրաժեշտ օպերատիվ տեղեկատվություն կառավարչական որոշումներ կայացնելու համար։ Օրենքի ընդունումը նաև հնարավորություն է տալու իրականացնել արդյունավետ հսկողություն և վերահսկողություն պետական մարմինների գործունեության նկատմամբ։

«Պարադիգմա Արմենիա» խորհրդատվական-հետազոտական ընկերություն հիմնադիր-փորձագետ Ահարոն Չիլինգարյանի կարծիքով՝ օրենքի ընդունումը կհանգեցնի հաշվետվողականության մեծացման, թափանցիկության աճի՝ նախապես պահանջելով նաև դրա ներդրման համակարգված ջանքեր: ՍիվիլՆեթի հետ զրույցում նա ասաց, որ թե՛ մասնավոր հատվածի, թե՛ բիզնեսի վրա ազդեցությունը անմիջապես և ուղղակիորեն չի լինի:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում