Գլխավոր Լրահոս

7 գոլ՝ Շվեյցարիա - Ֆրանսիա խաղում

7 գոլ՝ Շվեյցարիա - Ֆրանսիա խաղում

Մունդիալ 2014-ի խմբային փուլի երկրորդ տուրի Շվեյցարիա - Ֆրանսիա խաղում 7 գոլ գրանցվեց: Ֆրանսիայի հավաքականը հաղթեց 5:2 հաշվով և վաստակած 6 միավորով միանձնյա գլխավորում է E խումբը:

Հանդիպման 17-րդ րոպեին հաշիվը բացեց Օլիվյե Ժիրուն մեկ րոպե անց Բլեյզ Մատիուդին կրկնապատկեց այն: 32-րդ րոպեին Քարիմ Բենզեման 11-մետրանոց նշակետից չկարողացավ գրավել Դիեգո Բենալյոի դարպասը: 40-րդ րոպեին Մատյո Վալբուենան խփեց իր թիմի երրորդ գնդակը: 67-րդ րոպեին Բենզեման ասաց իր խոսքը՝ 4:0: Վեց րոպե անց Մուսա Սիսոկոն հաշիվը դարձրեց 5:0:

Մնացած ժամանակահատվածում աչքի ընկան միայն Շվեյցարացիները: 81-րդ րոպեին Բլերիմ Ջեմայլին հաշիվը դարձրեց 5:1, իսկ 87-ին Գրանիտ Խանկան դրեց հանդիպման վերջակետը:

E խմբի երկրորդ տուրի մյուս խաղում Հոնդուրասն ուժերը կչափի Էկվադորի հետ, երկու թիմերն էլ դեռևս միավոր չունեն: 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում