Գլխավոր Լրահոս

Էկվադորը կամային հաղթանակ է տանում Հոնդուրասի նկատմամբ

Էկվադորը  կամային հաղթանակ է տանում Հոնդուրասի նկատմամբ

Մունդիալ 2014-ի խմբային փուլի երկրորդ տուրում Էկվադորի ընտրանին 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Հոնդուրասի հավաքականի նկատմամբ:

Հանդիպման 31-րդ րոպեին Կարլոս Քոսթլին առաջ մղեց Հոնդուրասին, 3 րոպե անց Էրներ Վալենսիան խփեց պատասխան գոլը: 65-րդ րոպեին նույն Էրներ Վալենսիան արդեն առաջ մղեց Էկվադորին` դառնալով դուբլի հեղինակ: Մնացած ժամանակահատվածում գոլեր չգրանցվեցին:

Այսպիսով, Ֆրանսիան 6 միավորով գլխավորում է E խումբը, Էկվադորն ու Շվեյցարիան ունեն 3-ական միավոր: Հոնդուրասը միավոր չունի, սակայն դեռ չի կորցրել 1/8 եզրափակիչ դուրս գալու հնարավորությունը: Եթե վերջին տուրում Ֆրանսիան խոշոր հաշվով հաղթի Էկվադորին, իսկ Շվեյցարիան պարտվի Հոնդուրասին, ապա վերջինը ձեռք կբերի  1/8 եզրափակչի ուղեգիր:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում