Աշխարհի ամենաերջանիկ պետության` Կոստա Ռիկայի բնակչության մեծ մասը երեկ իրենց նախագահ Լուիս Գիլերմո Սոլիսի հետ նշում էին իրենց ազգային հավաքականի հաղթանակը Իտալիայի ընտրանու նկատմամբ (1:0):
Արդեն տեղեկացրել ենք, որ Սոլիսը ֆուտբոլի երկրպագու է, և բնականաբար, նրա ամեանսիրած թիմն իր երկրի հավաքականն է:
Երեկ Սոլիսը հայտարարել է, որ բոլոր կոստառիկացիները կարող են աշխատանքի գնալ 12:00-ից սկսած, քանի որ Իտալիա - Կոստա Ռիկա հանդիպումը մեկնարկելու էր տեղի ժամանակով 10:00-ին: Երբ Կոստա Ռիկան հերթական անակնկալը մատուցեց` հաղթելով աշխարհի հնգակի չեմպիոնին և մահվան խմբից առաջին տեղով մտնելով 1/8 եզրափակիչ, Սոլիսը հայտարարեց, որ բոլորը կարող են դուրս գալ փողոց իրենց հավաքականի հաջողությունը նշելու:
Ինքը` նախագահը բոլորի առջևից էր վազում և առանց հույզերը թաքցնելու ցնծում էր կոստառիկացիների հետ միասին:
Civilnet











