Նեյմարն արդեն 2 տարի է համարվում է Բրազիլիայի հավաքականի առաջատարը և բնական է, որ հայրենիքում, որտեղ ֆուտբոլը բարձրագույն արժեք է, շատ են սիրում «Բարսելոնայի» հարձակվողին: Այդուհանդերձ, Մունդիալ 2014-ից առաջ նրա նկատմամբ ուշադրությունը սկսեց անցնել բոլոր սահմանները: Sports.ru-ն ներկայացրել է 10 փաստ, որ բրազիլացիները խելագարվել են Նեյմարի հողի վրա:
1 Կոմիկսներ
Նեյմարը դարձել է կոմիկսների հերոս: Բրազիլացի նկարիչ Մաուրիսիո դե Սոուզան 50 տարի է կոմիկսներ է նկարում և ընդամենը 3 ֆուտբոլային հերոս է ունեցել Պելեն, Ռոնալդինյոն ու Նեյմարը: Վերջինի պատկերով կոմիկսների թիվը ռեկորդային է ` 68: Նեյմարի մասին կոմիկսները լույս են տեսնում յուրաքանչյուր շաբաթ և արժեն 8 ռեալ:
2 Հիսուս
Բրազիլական հեղինակավոր Placer ֆուտբոլային ամսագիրն իր համարներից մեկի շապիկին պատկերել է խաչված Հիսուսի պատկերով Նեյմարի լուսանկարը: Նման կերպ ամսագրի խմբագրակազմը փորձում էր ներկայացնել Նեյմարի շուրջ ստեղծված իրավիճակը, սակայն Բրազիլիայի հոգևորականների խորհուրդը մեղադրեց ամսագրին` հավատացյալների զգացմունքները վիրավորելու համար: Նեյմարն էլ 7000 հավատացյալների ստորագրությամբ նամակ ստացավ, ինչին պատասխանեց, որ ինքն էլ է հավատում Աստծուն և յուրաքանչյուր շաբաթ այցելում է եկեղեցի:

3 Դիմակահանդես
Նեյմարը դարձավ Ռիոյի դիմակահանդեսի դեմքը` բոլոր առումներով: Սան Գոնսալոյի գործարանը մի քանի հազար դիմակ էր պատրաստել Նեյմարի դեմքով:

4 Գրաֆիտի
Մեկ շաբաթ առաջ Նեյմարի նկարը հաղթող ճանաչվեց Ռիո դե Ժանեյրոյում կազմակերպված գրաֆիտիի մրցույթում:

5 Թմրանյութեր
Բրազիլական ոստիկանությունը թմրանյութերի մեծ խմբաքանակ է առգրավել` փաթեթավորված Նեյմարի նկարով տոպրակներում:

6 Ապահովիչներ
Մունդիալ 2014-ի մեկնարկից անմիջապես առաջ Prudence ընկերությունը Նեյմար գրությամբ անվանական ապահովիչներ արտադրեց: Նեյմարը, բնականաբար, հրաժարվեց մասնակցել Prudence-ի գովազդային ակցիային: Արտադրողը ստիպված սոցիալական ցանցերում գովազդեց իր ապրանքանիշը: 11 համարով Նեյմարի անունով առաջին ապահովիչի կրողն ասել էր. «Խորհուրդ չեմ տալիս, անընդհատ ընկնելու է»:

7 Երաժշտություն
Բրազիլիայում Նեյմարի մասին երաժշտական համարների պակաս չի զգացվում:
8 Էքսկուրսիաներ
Բրազիլիայի տուրիստական գործակալությունները էքսկուրսիաներ են կազմակերպում Նեյմարի կյանքի ճանապարհով: Սկզբում տուրիստներին տանում են Մոժի դաս Կրուզիս, որտեղ Նեյմարը ծնվել է և սկսել ֆուտբոլ խաղալ, հետո «Սանթոսի» դպրոց, բայց Բարսելոնա մեկնել չեն առաջարկում:
9 Խաղալիքներ
Խաղալիքներ արտադրող բրազիլական Gulliver ընկերությունը Նեյմարի թեմայով խաղալիքների շարք է թողարկել: Նա երկրորդ ֆուտբոլիստն է, ով արժանացել է Gulliver-ի ուշադրությանը, առաջինը իհարկե Պելեն է:

10 Նեյմարետկաներ
Վերջերս Նեյմարը ինսթագրամում դիմել էր իր երկրպագուհիներին. «Այսպես կոչված նեյմարետկաների պատճառով յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ ստիված փոխում եմ հեռախոսահամարս: Չեմ հասկանում` ինչպես են նրանք պեղում համարս և յուրաքանչյուր առավոտ զզվեցնում իրենց զանգերով ու տարատեսակ հաղորդագրություններով: Խնդրում եմ, մի' անհանգստացրեք ինձ»:
Civilnet











