Գլխավոր Լրահոս

Մեսսին վերջին րոպեներին հաղթանակ է պարգևում Արգենտինային

Մեսսին վերջին րոպեներին հաղթանակ է պարգևում Արգենտինային

Մունդիալ 2014-ի խմբային փուլի երկրորդ տուրում Արգենտինայի հավաքականը մեծ դժվարությամբ հաղթահարեց Իրանի արգելքը:

Ամբողջ խաղն անցավ լարված պայքարում:  Թեև արգենտինացիների տարածքային առավելությունն ահռելի էր, վտանգավոր պահերով Իրանը ոչնչով չէր զիջում անվանի մրցակցին:

55-րդ րոպեին արգենտինացիները սեփական տուգանային հրապարակում կանոնները խախտեցին Աշքան Դեժագայի նկատմամբ, սակայն մրցավարի սուլիչ լռեց: Իսկ մրցավարի ավելացրած ժամանակի առաջին րոպեին իր խոսքն ասաց Իրանի ընտրանու բոլոր ֆուտբոլիստների արժեքը 5 անգամ գերազանցող աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը` Լիոնել Մեսսին:

Արգենտինան հաղթեց 1:0 հաշվով և վաստակած 6 միավորով 1/8 եզրափակչի ուղեգիր  նվաճեց: D խմբի երկրորդ տուրի մյուս խաղում ուժերը կչափեն Բոսնիայի և Նիգերիայի հավաքականները:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում