Գլխավոր Լրահոս

Կլոզեի պատմական արդյունքները

Կլոզեի պատմական արդյունքները

Գերմանիայի հավաքականի հարձակվող Միրոսլավ Կլոզեն Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի Գանայի դեմ խաղում (2:2) երկու րոպեում երկու պատմական արդյունք գրանցեց: 

Կլոզեն փոխարինման մտավ 69-րդ րոպեին: 71-րդ րոպեին գերմանացի ռմբարկուն հավասարեցրեց հանդիպման հաշիվը: Հենց այդ գոլն էլ պատմական էր Կլոզեի համար. նա աշխարհի առաջնություններում խփած գոլերի քանակով (15) հավասարվեց  Ռոնալդոյին:

Հետաքրքիր է, որ բրազիլացին նույնպես իր 15-րդ գոլը խփել էր գանացիների դարպասը: 2006 թվականին Ռոնալդոն իր 15-րդ գոլը խփեց` դառնալով աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկու: Այդ խաղում Բրազիլիան 3:0 հաշվով հաղթեց Գանային ու մտավ քառորդ եզրափակիչ:

Կրկին վերադառնանք Կլոզեին: Բացի Ռոնալդուի արդյունքը կրկնելուց, գերմանացին դարձավ 3-րդ ֆուտբոլիստն, ով աշխարհի 4 առաջնություններում դարձել է գոլի հեղինակ, մինչ այդ նման արդյունքի հասել էին Պելեն և Ուվե Զելերը:  

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում