Գլխավոր Լրահոս

Բոսնիան հրաժեշտ տվեց Մունդիալին

Բոսնիան հրաժեշտ տվեց Մունդիալին

Աշխարհի առաջնության խմբայի փուլի երկրորդ տուրում երրորդ եվրոպական թիմը հրաժեշտ տվեց Մունդիալին: Բոսնիայի հավաքականը նվազագույն հաշվով պարտություն կրեց Նիգերիայից և զրկվեց 1/8 եզրափակիչ մտնելու բոլոր հնարավորություններից: Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսպանիան ու Անգլիան էին կորցրել փլեյ-օֆում հանդես գալու շանսերը:

F խմբի առաջին տուրի Իրան - Նիգերիա հանդիպումը դիտելուց հետո դժվար էր պատկերացնել, որ աֆրիկացիները կարող են երկրորդ տուրում նման խաղ ցուցադրել:

Նիգերիայի ընտրանին առաջին իսկ րոպեներից ցույց տվեց, որ չի պատրաստվում երկրորդ համարով գործել և ընդունեց եվրոպական թիմի հաղորդած տեմպն ու փոխնիփոխ սուր գրոհներից ավելի շատ օգուտ քաղեց: 29-րդ րոպեին Պիտեր Օդենվինգեն առաջ մղեց աֆրիկացիներին: 

Գոլից հետո նույնպես հանդիպման տեմպը չնվազեց, երկու թիմերն էլ հաշվի մեջ փոփոխություններ մտցնելու հիանալի հնարավորություններ ունեին, բայց նոր գոլեր չգրանցվեցին: Մրցավարի ավելացրած երրորդ րոպեին Էդին Ջեկոն ամենիրական պահն ունեցավ, սակայն նրա հարվածից հետո Էնյամա անհավանական ցատկով գնդակի ուղղությունը շեղեց դարպասաձողը:

Բոսնիան պարտվեց 0:1 հաշվով և զրկվեց փլեյ-օֆ դուրս գալու հնարավորությունից: Հիշեցնենք, որ F խմբի երկրորդ տուրի մյուս խաղում Արգենտինան առավելության էր հասել Իրանի նկատմամբ և վաստակած 6 միավորով 1/8 եզրափակչի ուղեգիր ձեռք բերել: Մյուս ուղեգրի համար կպայքարեն Իրանն (1 մ.) ու Նիգերիան (3 մ.): Վերջին տուրում Նիգերիան կխաղա Արգենտինայի դեմ, Իրանը՝ Բոսնիայի:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում