Գլխավոր Լրահոս

Բելգիան կոտրեց Ռուսաստանի դիմադրությունը

Բելգիան կոտրեց Ռուսաստանի դիմադրությունը

Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Բելգիայի հավաքականը նվազագույն հաշվով պարտության մատնեց Ռուսաստանի ընտրանուն և վաստակեց 1/8 եզրափակչի ուղեգիր:

80 րոպե անհետաքրքիր խաղից հետո բելգիացիներն արթնացան ու մեկը մյուսի հետևից վտանգավոր գրոհներ կազմակերպեցին: 81-րդ րոպեին Քևին Միրալասի տուգանայինից կատարած հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: Այդուհետ բելգիացիների առաջատար Էդեն Ազարը մի քանի վտանգավոր անցում կատարեց: 88-րդ րոպեին նույն Ազարի փոխանցումից հետո Դիվոկ Օրիգին խփեց իր թիմի հաղթական գոլը: Մրցավարի ավելացրած ժամանակում Ազարը ևս մեկ հրաշալի անցում կատարեց, սակայն նրա փոխանցումից հետո Միրալասը միայնակ մնալով Ակինֆեևի առջև չկարողացավ գրավել վերջինիս դարպասը:

Այսպիսով, Բելգիան հաղթեց 1:0 հաշվով և ապահովեց իր տեղը փլեյ-օֆ փուլում, իսկ Ռուսաստանը մնաց մեկ միավորով: H խմբի երկրորդ տուրի մյուս խաղում ուժերը կչափեն Ալժիրն (0 մ.) ու Հարավային Կորեան (1 մ.): 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում