Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Բելգիայի ընտրանուն պարտվելուց (0:1) հետո Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն հայտարարել է, որ իր թիմը լավ խաղ է ցուցադրել, թեև հանդիպումը դիտողները կհամաձայնեն, որ ռուսներն այդ խաղում ոչնչով աչքի չընկան:
«Եթե անկեղծ լինեմ, ապա ես գոհ եմ թիմի աշխատանքից: Երկու թիմերն էլ ցանկանում էին հաղթանակ տանել և Բելգիային դա հաջողվեց: Ինձ թվում է մենք լավ խաղացինք: Առաջին խաղակեսում լավ խաղացինք, միայն եզրափակիչ փոխանցումը չէր ստացվում, իսկ ընդմիջումից հետո առավելություն ունեինք:
Բելգիայի հավաքականը վտանգավոր թիմ է, հատկապես երբ ագրեսիվ է գործում: Կարևորը՝ տեսանք, որ թիմ ունենք, որը կարողանում է խաղալ»,- Կապելոյի խոսքերն է մեջբերում Eurosport-ը:
Civilnet











