Բրազիլական Նաթալ քաղաքում, «Արենա դաս Դունաս» մարզդաշտի մոտակայքում սողանքի պատճառով ավելի քան 100 տուն գետնի տակ է անցել: Շրջանի բնակիչները տարհանվել են: Սողանքի հիմնական պատճառը տեղումների ռեկորդային քանակն է: Այս մասին հաղորդում է BBC-ն: Սողանքները շարունակվում են:
Հունիսի 24-ին «Արենա դաս Դունաս» մարզադաշտում պետք է կայան Աշխարհի առաջնության խմբային փուլի D խմբի երրորդ տուրի Իտալիա - Ուրուգվայ հանդիպումը, որի արդյունքում հայտնի կդառնա 1/8 եզրափակչի ևս մեկ մասնակից:
Civilnet











