Մունդիալ 2014-ի խմբային փուլի երկրորդ տուրում Ալժիրի հավաքականը 4:2 հաշվով պարտության մատնեց Հարավային Կորեայի ընտրանուն և առաջին 3 միավորը վաստակեց:
Առաջին խաղակեսից հետո ալժիրցիներն առջևում էին 3:0 հաշվով: Մեկական անգամ աչքի ընկան Իսլամ Սիլմանին (26 ր.), Ռաֆիկ Հալիչեն (28 ր.) ու Աբդելմոումենե Ջաբուն (38 ր.):
Ընդմիջումից հետո գոլառատ ֆուտբոլը շարունակվեց 50-րդ րոպեին Հոնգ Մին Սոնը հաշիվը դարձրեց 1:3, 12 Յասիմ Բրահիմին խփեց իր թիմի չորրորդ գնդակը, իսկ 82-րդ րոպեին Չա Չոլ Կուն դրեց հանդիպման վերջակետը:
Այսպիսով, D խմբում Բելգիայի հավաքականը վաստակած 6 միավորով ապահովել է առաջին տեղը, Ալժիրն ունի 3 միավոր, Կորեան ու Ռուսաստանը՝ մեկական: Երրորդ տուրում միմյանց հետ կհանդիպեն Ռուսաստանն ու Ալժիրը, Հարավային Կորեան ու Բելգիան:
Civilnet











