Գլխավոր Լրահոս

Պորտուգալիան վերջին վայրկյաններին փրկվեց պարտությունից

Պորտուգալիան վերջին վայրկյաններին փրկվեց պարտությունից

Մունդիալ 2014-ի խմբային փուլի երկրորդ տուրում Պորտուգալիան ԱՄՆ-ի հետ խաղում վերջին վայրկյաններին փրկվեց պարտությունից:

Հանդիպումը շատ լավ մեկնարկեց պորտուգալացիների համար. արդեն 5-րդ րոպեն Նանին օգտվեց ամերիկացիների պաշտպանի սխալից և առաջ մղեց իր թիմին: Առաջին խաղակեսում Պորտուգալիան կարող էր կրկնապատկել առավելությունը, սակայն 45-րդ րոպեին նույն Նանիի հարվածից հետո գնդակը ետ մղվեց դարպասաձողից:

Ընդմիջումից հետո ամերիկացիները տիրեցին նախաձեռնությանը և շատ ավելի լավ էին խաղում քան Պաուլո Բենտոյի սաները: 54-րդ րոպեին Մայքլ Բրեդլին հաշիվը հավասարեցնելու գերազանց հնարավորություն ստացավ, բայց նրա հարվածից հետո մրցակցի պաշտպան Ռիկարդո Կոշտան գնդակը դուրս բերեց դատարկ դարպասից: 10 րոպե անց Ջերմեյն Ջոնսի հրաշալի հարվածից հետո Պորտուգալիային այլևս ոչինչ չփրկեց՝ 1:1:

85-րդ րոպեին արդեն ամերիկացիներն էին առջևում Էլինթ Դեփսին մոտ տարածությունից գնդակն ուղարկեց  Բետոյի պաշտպանած դարպասը: Թվում էր Պորտուգալիան այլևս ոչինչ չի կարողանա անել և ժամանակից շուտ կլքի Մունդիալը, սակայն մրցավարի ավելացրած վերջին րոպեին Կրիշտանո Ռոնալդուի փոխանցումից հետո Սիլվեստր Վարելան հույս պարգևեց իր թիմին՝ 2:2; 

Երկրորդ տուրից հետո G խմբում Գերմանիան ու ԱՄՆ-ը 4-ական միավոր ունեն, Գանան ու Պորտուգալիան՝ մեկական: Եթե Վերջին տուրի Գերմանիա - ԱՄՆ խաղն ավարտվի ոչ-ոքի արդյունքով, ապա Պորտուգալիան ու Գանան անկախ իրենց հանդիպման ելքից կլքեն Աշխարհի առաջնությունը:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում