Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանո Ռոնալդուն ԱՄՆ-ի ընտրանու հետ ոչ-ոքի (2:2) խաղալուց հետո հայտարարել է, որ այժմ իրենց համար խմբային փուլի արգելքը հաղթահարելը պրակտիկորեն անհնար է:
«Չգիտեմ՝ ինչ կատարվեց: Մինչ օրս ոչ մի հաղթանակ չենք տարել: Դրան ոչ մի բացատրություն չկա: Մենք չկարողացանք խաղալ այնպես ինչպես պլանավորել էինք, թեև ոչ մի ջանք չխնայեցինք:
Այժմ փլեյ-օֆ մտնելը մեզ համար պրակտիկորեն անհնար է, բայց ֆուտբոլում ամեն ինչ լինում է: Կփորձենք հաջորդ խաղում դրական արդյունքի հասնել:
Ինչ-որ մեկն ասել է, որ մենք աշխարհի չեմպիոն ենք դառանալո՞ւ: Դրանք ասեկոսեներ են: Ֆուտբոլիստները գիտեն այդ մասին: Պորտուգալիայից ավելի լավ հավաքականներ կան, որոնք ավելի են արժանի աշխարհի գավաթին»,- Ռոնալդուի խոսքն է մեջբերում Goal.com-ը:
Civilnet











