Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին պատասխանել է Հոլանդիայի ընտրանու գլխավոր մարզիչ Լուի Վան Գալին, ով հայտարարել էր, որ ՖԻՖԱ-ն արդար չի գործում՝ վերջին տուրում Բրազիլիային հնարավորություն տալով ընտրել ապագա մրցակցին:
Վան Գալը կարծում է, որ Աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրում Բրազիլիան և Հոլանդիան պետք է խաղան միևնույն ժամին, այլապես բրազիլացիները կիմանան B խմբի վերջնական դասավորությունը և Կամերունի հետ ոչ-ոքի խաղալով կամ հաղթելով իրենք կընտրեն իրենց ապագա մրցակցին:
Լուիս Ֆելիպե Սկոլարին այլ կարծիքի է. «Մեզ հաղթանակ է հարկավոր, բայց ոմանք պնդում են, որ պատրաստվում ենք ընտրել մեր մրցակցին: Նման բան ասողները կամ հիմար են, կամ հետին նպատակներ ունեն:
Նման հայտարարություններ անելով ոչ միայն մեզ մեզ են դնում վատ դրության մեջ, այլև անարգում են Կամերունին և դա ինձ դուր չի գալիս:»
Civilnet











