Գլխավոր Լրահոս

Կլինսմանն ու Լյովը՝ իրենց մտերմության մասին

Կլինսմանն ու Լյովը՝ իրենց մտերմության մասին

ԱՄՆ-ի և Գերմանիայի հավաքականների գլխավոր մարզիչներ Յուրգեն Կլինսմանն ու Յոահիմ Լյովը չեն հերքում, որ ընկերներ են, բայց բացառում են պայմանավորված հանդիպում անցկացնելու տարբերակը: Հիշեցնենք, որ Կլինսմանն ու Լյովը 2006 թ. Աշխարհի առաջնության ժամանակ միասին աշխատում էին Գերմանիայի ընտրանու մարզչական շտաբում:

«Այո մենք մտերիմ ենք, բայց Լյովն իր աշխատանքն է կատարում, ես՝ իմ, երկուսս էլ ձգտում ենք հաղթանակի: Սա Աշխարհի առաջնությունն է, ընկերական հարաբերությունների ժամանկը չէ. խմբում առաջին տեղի հարցն է որոշվում»,- ասել է Կլինսմանը:

«Մենք հրաշալի հարաբերություններ ունենք, աշխատել ենք միասին և հարգում ենք միմյանց»,- Նշել է Լյովը, ով նույնպես անհնար է համարել պայմանավորված հանդիպումը:

Մունդիալ 2014-ի երկրորդ տուրից հետո G խումբը 4-ական միավորով գլխավորում են Գերմանիան ու ԱՄՆ-ը, Գանան ու Պորտուգալիան ունեն մեկական միավոր: Եթե վերջին տուրում Կլինսմանի ու Լյովի թիմերը միմյանց միջև հանդիպումն ավարտում են ոչ-ոքի արդյունքով, անկախ Գանա - Պորտուգալիա խաղի ելքից, երկուսն էլ 1/8 եզրափակչի ուղեգիր են ձեռք բերում:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում