Eurosport-ը կազմել է Մունդիալ 2014-ի խմբային փուլի երկրորդ տուրի խորհրդանշական հավաքականը, որում աջ կիսապաշտպանի դիրքում նշել է Իրանի հավաքականի հայազգի կիսապաշտպան Անդրանիկ Թեյմուրյանի անունը:
«Հայկական ծագումով իրանցին ոչ մի գոլ խփեց, ոչ գոլային փոխանցում կատարեց, նա պարզապես իր կարիերայի լավագույն հանդիպումն անցկացրեց աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկի դեմ: Անդրանիկը խաղում էր արգենտինական հզոր կիսապաշտպանության դեմ և վնասազերծեց Ֆերնանդո Գագոյի, Անխել դի Մարիայի ու Խավիեր Մասկերանոյի նման աստղերին»,- Անդրանիկ Թեյմուրյանի մասին գրել է հեղինակավոր կայքը: Ստորև ներկայացնում ենք ամվողջ խորհրդանշական հավաքականը.
Դարպասապահ՝ Գիլերմո Օչոա (Մեքսիկա)
Ձախ պաշտպան՝ Դեյլի Բլինդ (Հոլանդիա)
Կենտրոնական պաշտպան՝ Դանիել վան Բույտեն (Բելգիա)
Կենտրոնական պաշտպան՝ Մերդաթ Փուլադի (Իրան)
Աջ պաշտպան՝ Գլեն Ջոնսոն (Անգլիա)
Ձախ կիսապաշտպան Մեմֆիս Դեփայ (Հոլանդիա)
Կենտրոնական կիսապաշտպան՝ Բրայան Ռուիս (Կոստա Ռիկա)
Աջ կիսապաշտպան՝ Անդրանիկ Թեյմուրյան (Իրան)
Ձախ հարձակվող՝ Էներ Վալենսիա (Էկվադոր)
Կենտրոնական հարձակվող՝ Քարիմ Բենզեմա (Ֆրանսիա)
Աջ հարձակվող՝ Լուիս Սուարես (Ուրուգվայ)
Civilnet











