Գլխավոր Լրահոս

Մունդիալ 2014. 2-րդ տուրի ամփոփում

Մունդիալ 2014. 2-րդ տուրի ամփոփում

Ավարտվեց Մունդիալ 2014-ի խմբային փուլի երկրորդ տուրը, որը ոչնչով չէր զիջում առաջինին: 45 գոլ, 4 անակնկալ, 1/8 եզրափակչի 6 ուղեգիր, 5 անհաջողակ:

A խմբում 3 թիմ՝ Բրազիլիան, Մեքսիկան ու Խորվաթիան շարունակում են պայքարել փլեյ-օֆ մտնելու համար Կամերունը կորցրել է բոլոր հնարավորությունները: Երկրորդ տուրում Բրազիլիան անակնկալ ոչ-ոքի (0:0) խաղաց Մեքսիկայի հետ, իսկ Խորվաթիան ջախջախեց Կամերունին (4:0): Քիչ հավանական է, որ վերջին տուրում աշխարհի հնգակի չեմպիոնները խնդիրներ կունենան Կամերունի հետ, իսկ Խորվաթիան ու Մեքսիկան միմյանց միջև կխաղարկեն 1/8 եզրափակչի մյուս ուղեգիրը: 

B խմբում ընդհանուր առմամբ ամեն ինչ պարզ է. Հոլանդիան ու Չիլին 1/8 եզրափակչում են, Իսպանիան ու Ավստրալիան վերադառնում են տուն: Հենց այս խմբում գրանցվեց ամենամեծ անակնկալներից մեկը. աշխարհի գործող չեմպիոն Իսպանիան պարտվեց Չիլիին (0;2) և զրկվեց 1/8 եզրափակիչ մտնելու հնարավորությունից: Մյուս խաղում Հոլանդիան դժվարությամբ հաղթեց Ավստրալիային (3:2);  Վերջին տուրում Հոլանդիան ու Չիլին միմյանց միջև խաղում կպարզեն խմբի հաղթողին, իսկ Իսպանիան կփորձի փոքր-ինչ վերականգնել հեղինակությունը Ավստրալիայի դեմ խաղում:

C խմբում Կոլումբիան հաղթեց Կոտ դ՛Իվուարին (2:1) և դարձավ երրորդ հաջողակը, որը կմասնակցի 1/8 եզրափակչին: Մյուս խաղում Ճապոնիան ու Հունաստանը մեկական միավոր վաստակեցին (0:0); Երրորդ տուրում կկայանան հետևյալ հանդիպումները՝ Հունաստան - Կոտ դ՛Իվուար, Ճապոնիա - Կոլումբիա:

D խմբում գրանցվեց մյուս խոշոր անակնկալը Իտալիան պարտվեց Կոստա Ռիկային (0:1), վերջինս նաև փլեյ-օֆում հանդես գալու իրավունք ձեռք բերեց: Մյուս խաղում Լուիս Սուարեսի դուբլի շնորհիվ Ուրուգվայը հաղթեց (2:1) Անգլիային, որը նույնպես զրկվեց 1/8 եզրափակչի ուղեգրի համար պայքարելու շանսերից: Վերջին տուրի Անգլիա - Կոստա Ռիկա հանդիպումը ֆորմալ բնույթ է կրելու, իսկ Իտալիան ու Ուրուգվայը կատաղի պայքար կմղեն հաջորդ փուլ մտնելու համար:

E խմբում Ֆրանսիան երկրորդ անընդմեջ խոշոր հաշվով հաղթանակը տարավ, այս անգամ Շվեյցարիայի նկատմամբ (5:2), Էկվադորն էլ հաղթեց Հոնդուրասին (2:1): Վերջին տուրում Էկվադորին գերխոշոր հաշվով չպարտվելու պարագայում Ֆրանսիան դուրս կգա հաջորդ փուլ: Շվեյցարիան էլ ամենայն հավանականությամբ խնդիրներ չի ունենա Հոնդուրասի հետ պայքարում:

F խմբում Արգենտինան դժվարությամբ կոտրեց Իրանի դիմադրությունը (1:0), Նիգերիան էլ հաղթեց (1:0) հաղթեց Բոսնիային, վերջինս ժամանակից շուտ լքեց պայքարը, իսկ Արգենտինան 1/8 եզրափակչում է: Երրորդ տուրում միմյանց կհանդիպեն Արգենտինան ու Նիգերիան, Բոսնիան ու Իրանը:

Եվս երկու անակնկալ գրանցվեց G խմբում Գերմանիան չկարողացավ հաղթել Գանային (2:2), Պորտուգալիան` ԱՄՆ-ին (2:2): Թեև այս խմբում բոլոր թիմերն էլ պահպանում են հաջորդ փուլ դուրս գալու տեսական հնարավորությունները, եթե վերջին տուրում Գերմանիան ու ԱՄՆ-ը ոչ-ոքի խաղան հենց իրենք էլ 1/8 եզրափակչում հանդես գալու իրավունք կստանան, իսկ Պորտուգալիա - Գանա հանդիպումը ոչինչ չի որոշի:

H խմբից փլեյ-օֆի առաջին ուղեգրին արժանացավ Բելգիան, որը երկրորդ տուրում առավելության հասավ Ռուսաստանի նկատմամբ (1:0), մյուս խաղում Ալժիրը 4:2 հաշվով հաղթեց Հարավային Կորեային: Վերջին տուրում Ռուսաստանն ու Ալժիրը կատաղի պայքար կմղեն 1/8 եզրափակչում հայտնվելու համար, բայց Բելգիային հաղթելու դեպքում կորեացիներն կարող են խառնվել պայքարին:

A խումբ

Տ.Թիմ   Խ.Հ.Ո.Պ.Խ.գ.Բ.գ.Մ
1Բրազիլիա   2110314
2Մեքսիկա   2110104
3Խորվաթիա   2101533
4
Կամերուն
   2002050

B խումբ

Տ. Թիմ  Խ.Հ.Ո.Պ.Խ.գ.Բ.գՄ.
1Հոլանդիա  2200836
2Չիլի  2200516
3Ավստրալիա  2002360
4Իսպանիա  2002170

C խումբ

Տ. Թիմ  Խ.Հ.Ո.Պ.Խ.գ.Բ.գՄ.
1Կոլումբիա  2200516
2Կոտ դ՛Իվուար  2101333
3Ճապոնիա  2011121
4Հունաստան  2011031

D խումբ

Տ.Թիմ  Խ.Հ.Ո.Պ.Խ.գ.Բ.գ.Մ.
1Կոստա Ռիկա  2200416
2Իտալիա  2101223
3Ուրուգվայ  2101343
4Անգլիա  2002240

E խումբ

Տ. Թիմ  Խ.Հ.Ո.Պ.Խ.գ.Բ.գ.Մ.
1Ֆրանսիա  2200826
2Էկվադոր  2101333
3Շվեյցարիա  2101463
4Հոնդուրաս  2002150

F խումբ

Տ. Թիմ  Խ.Հ.Ո.Պ.Խ.գ.Բ.գ.Մ.
1Արգենտինա  2200316
2Նիգերիա  2110103
3Իրան  2011011
4Բոսնիա  2021110

G խումբ

Տ. Թիմ  Խ.Հ.Ո.Պ.Խ.գ.Բ.գ.Մ.
1Գերմանիա  2110624
2ԱՄՆ  2110434
3Գանա  2011341
4Պորտուգալիա  2011261

H խումբ

Տ. Թիմ  Խ.Հ.Ո.Պ.Խ.գ.Բ.գ.Մ.
1Բելգիա  2200316
2Ալժիր  2010533
3Ռուսաստան  2010121
4Հ. Կորեա  2001351

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում