Մունդիալ 2014-ի B խմբի հանդիպումներն ավարտված են: Վերջին տուրում Հոլանդիայի հավաքականը 2:0 հաշվով պարտության մատնեց Չիլիին և վաստակած 9 միավորով զբաղեցրեց առաջին տեղը, հարավամերիկացիները 6 միավորով երկրորդն են: Հանդիպման 77-րդ րոպեին հաշիվը բացեց Լերոյ Ֆերը, ով ընդամենը մեկ րոպե էր խաղադաշտում անցկացրել, իսկ մրցավարի ավելացրած ժամանակում աչքի ընկավ Մեմֆիս Դեպայը, ով նույնպես ընդմիջումից հետո էր մտել խաղադաշտ:
Մյուս խաղում Իսպանիան 3 անպատասխան գնդակ ուղարկեց Ավստրալիայի դարպասը: 3 անգամ էլ աչքի ընկան նախորդ երկու խաղերում իսպանացիների մեկնարկային կազմում տեղ չգտած ֆուտբոլիստները: 36-րդ րոպեին Դավիդ Վիլյան ֆանտաստիկ հարվածով բացեց հանդիպման հաշիվը, 69-րդ րոպեին Ֆերնանդո Տորեսը կրկնապատկեց այն, իսկ 82-րդ րոպեին Խուան Մատան վերջակետ դրեց: Իսպանիան 3 միավորով զբաղեցրեց 3-րդ տեղը, Ավստրալիան այդպես էլ միավոր չվաստակեց:
B խումբ
| Տ. | Թիմ | Խ. | Հ. | Ո. | Պ. | Խ.գ. | Բ.գ | Մ. |
| 1 | Հոլանդիա | 3 | 3 | 0 | 0 | 10 | 3 | 9 |
| 2 | Չիլի | 3 | 2 | 0 | 1 | 5 | 3 | 6 |
| 3 | Իսպանիա | 3 | 1 | 0 | 2 | 4 | 7 | 3 |
| 4 | Ավստրալիա | 3 | 0 | 0 | 3 | 3 | 9 | 0 |
Civilnet











