Գլխավոր Լրահոս

Մունդիալ 2014. A խումբ. Բրազիլիան ու Մեքսիկան 1/8 եզրափակչում են

Մունդիալ 2014. A խումբ. Բրազիլիան ու Մեքսիկան 1/8 եզրափակչում են

Մունդիալ 2014-ի A խմբի վերջին տուրում Բրազիլիայի ու Մեքսիկայի հավաքականները պարտության մատնեցին համապատասխանաբար Կամերունին ու Խորվաթիային և նվաճեցին 1/8 եզրափակչի ուղեգրեր:

Առաջին տեղը զբաղեցրեց Բրազիլիայի հավաքականը, որը 4:1 հաշվով առավելության հասավ աֆրիկյան թիմի նկատմամբ: 17-րդ րոպեին Նեյմարը բացեց հանդիպման հաշիվը, 26-րդ րոպեին Ժոել Մատիպը հավասարեցրեց այն, բայց 8 րոպե անց նույն Նեյմարը կրկին առաջ մղեց աշխարհի հնգակի չեմպիոններին, 49-րդ րոպեին Ֆրեդն ամրապնդեց բրազիլացիների առավելությունը, իսկ 84-րդ րոպեին Ֆերնանդինյոն հաշիվը դարձրեց խոշոր:

Զուգահեռաբար ընթացող խաղում Մեքսիկայի հավաքականը 3:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Խորվաթիայի նկատմամբ: Այս հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում: 72-րդ րոպեին հաշիվը բացեց Մեքսիկայի ընտրանու վետերան Ռաֆայել Մարկեսը, 3 րոպե անց Անդրես Գուարդադոն կրկնապատկեց իր թիմի առավելությունը, 82-րդ րոպեին Չիչարիտոն հաշիվը դարձրեց 3:0: 87-րդ րոպեին Իվան Պերիսիչը կրճատեց հաշվի տարբերությունը, բայց ավելին անել Խորվաթներին չհաջողվեց:

Այսպիսով, հայտնի են Մունդիալ 2014-ի 1/8 եզրափակչի առաջին զույգերը՝ Բրազիլիա - Չիլի, Հոլանդիա - Մեքսիկա:

A խումբ

Տ.Թիմ   Խ.Հ.Ո.Պ.Խ.գ.Բ.գ.Մ
1Բրազիլիա   3210727
2Մեքսիկա   3210417
3Խորվաթիա   3102663
4
Կամերուն
   3003190

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում