Գլխավոր Լրահոս

Ուրուգվայը 1/8 եզրափակչում է. Իտալիան տուն է վերադառնում

Ուրուգվայը 1/8 եզրափակչում է. Իտալիան տուն է վերադառնում

Աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրում Ուրուգվայի հավաքականը 1:0 հաշվով պարտության մատնեց Իտալիայի ընտրանուն և D խմբում զբաղեցնելով երկրորդ տեղը՝ 1/8 եզրափակչի ուղեգիր ձեռք բերեց, իսկ Իտալիան ավարտեց ելույթները Մունդիալ 2014-ում:

Չափազանց լարված ու անհետաքրքիր առաջին խաղակեսին հաջորդեց ոչ պակաս լարված ու անչափ գրավիչ երկրորդ խաղակեսը: Հանդիպման ամենաորոշիչ պահը, թերևս, Կլաուդիո Մարկիզիոյի հեռացումն էր: 59-րդ րոպեին իտալացին խաղադաշտի կենտրոնում շատ կոպիտ խաղաց Արվալո Ռիոսի հետ և մրցավարն առանց վարանելու գրպանից հանեց կարմիր քարտը, թեև շատ մրցավարներ կբարարվեին դեղին քարտով:

Թվային առավելություն ստանալուց հետո ուրուգվայցիներն ամբողջ թիմով նետվեցին գրոհների, որոնցից մեկի ժամանակ ուշագրավ դեպք գրանցվեց. Լուիս Սուարեսը կծեծ Ջորջիո Կելինիի ուսը, սակայն մրցավարը չնկատեց, այլապես թիմերի կազմերը կհավասարվեին:

Ինչևէ, Ուրուգվայի գրոհները շուտով տվեցին իրենց արդյունքը: 81-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Դիեգո Գոդինը բոլորից բարձր ցատկեց ու գլխի հարվածով գրավեց Ջանլուիջի Բուֆոնի դարպասը: 

Վերջին րոպեներին իտալացիները գլխակորույս գրոհում էին, անգամ Բուֆոնն էր հայտնվել մրցակցի տուգանային հրապարակում, սակայն այդպես էլ չկարողացան խփել պատասխան գոլը:

Այս խմբի մյուս խաղում Կոստա Ռիկան ոչ-ոքի՝ 0:0 խաղաց Անգլիայի հետ: Այսպիսով, D խմբում առաջին տեղը գրավեց Կոստա Ռիկան՝ 7 մ., Ուրուգվայը երկրորդն է՝ 6 մ., Իտալիան 3 միավորով նախավերջինն է, Անգլիան 1 միավորով եզրափակեց խումբը:

D խումբ

Տ.Թիմ  Խ.Հ.Ո.Պ.Խ.գ.Բ.գ.Մ.
1Կոստա Ռիկա  2210417
2Ուրուգվայ  2201446
3Իտալիա  2102233
4Անգլիա  2012241

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում