Աշխարհի առաջնության խմբային փուլը ձախողելուց հետո Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին հրաժարական է տվել: Այս մասին հաղորդում է ESPN-ը: Հրաժարական է տվել նաև Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ջանկարլո Աբատեն:
Չեզարե Պրանդելին Իտալիայի հավաքականը գլխավորել էր 2010 թվականին, իսկ 2012-ին նվաճել էր Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը:
Civilnet











