Կոլումբիայի հավաքականը Մունդիալ 2014-ի խմբային փուլում երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ ու բացարձակ արդյունքով (9 միավոր) մտավ 1/8 եզրափակիչ: Այս անգամ կոլումբիացիների մրցակիցը C խմբի ետնապահն էր` Ճապոնիայի ընտրանին:
Հանդիպումն ավարտվեց 4:1 հաշվով: 17-րդ րոպեին Խուան Կուադրադոն 11 մետրանոցիվ բացեց հաշիվը, 45-րդ րոպեին Շինձի Օկաձակին հավասարեցրեց այն: 55-րդ րոպեին Ջեկսոն Մարտինեսը կրկին առաջ մեղեց կոլումբիացիներին, 8 րոպե անց Մարտինեսն իր երկրորդ գոլը խփեց այս խաղում, իսկ մրցավարի ավելացրած ժամանակում Ջեյմս Ռոդրիգեսը դրեց հանդիպման վերջակետը:
Այսպիսով, C խմբում առաջին տեղը զբաղեցրեց Կոլումբիան, որը 1/8 եզրափակչում կհանդիպի D խմբի երկրորդ տեղը գրաված Ուրուգվային: Այս խմբից փլեյ-օֆ փուլի մյուս ուղեգիրը նվաճեց Հունաստանը, որը զուգահեռաբար ընթացող խաղում հաղթեց Կոտ դ'Իվուարին (2:1):
C խումբ
| Տ. | Թիմ | Խ. | Հ. | Ո. | Պ. | Խ.գ. | Բ.գ | Մ. |
| 1 | Կոլումբիա | 3 | 3 | 0 | 0 | 9 | 2 | 9 |
| 2 | Հունաստան | 3 | 1 | 1 | 1 | 2 | 4 | 4 |
| 3 | Կոտ դ՛Իվուար | 3 | 1 | 0 | 2 | 4 | 5 | 3 |
| 4 | Ճապոնիա | 3 | 0 | 1 | 2 | 2 | 6 | 1 |
Civilnet











