Իտալիայի հավաքականի հոգեբան Ալբերտո Ֆերարինին ռասիստական հայտարարություն է արել «Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելիի հասցեին:
«Հարգելի Մարիո, կարծում եմ` մաշկիդ գույնն ամբողջ կարիերայիդ ընթացքում օգնել է քեզ: Եթե դու ինձ նման սպիտակամորթ լինեիր, ապա տեղ չէիր ունենա Իտալիայի հավաքականում: Դու պարզապես լավ ֆուտբոլիստ կլինեիր: Բացի այդ, դու զզվելի ես: Եթե քեզ այդքան դուր է գալիս Աֆրիկան, ապա կարող ես ուղևորվել «եղբայրներիդ» մոտ, բայց նրանք իտալացիների նման միամիտ չեն: Դու այնտեղ սովորական մեկը կլինես: Մտածիր այդ մասին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ֆերարինին:
Civilnet











