Գլխավոր Լրահոս

Փոքրիկ Շվեյցարիան կարող է խնդիրներ առաջացնել Արգենտինայի համար. Շաքիրի

Փոքրիկ Շվեյցարիան կարող է խնդիրներ առաջացնել Արգենտինայի համար. Շաքիրի

Աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրում Հոնդուրասի հավաքականին հաղթելուց (3:0) հետո Շվեյցարիայի հավաքականը 1/8 եզրափակչի ուղեգիր ձեռք բերեց: Այդ խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Խերդան Շաքիրին, ով համոզված է, որ շվեյցարացիները կարող են պայքարել նաև Արգենտինայի հզոր հավաքականի դեմ:

«Աշխարհի առաջնության ժամանակ հեթ-տրիկը մեծ իրադարձություն է, բայց ես չէի խփի այդ գոլերը, եթե խաղընկերներս չլինեին, շատ կարևոր է միասնական լինելը: Հպարտ եմ, որ աշխարհի ուժեղագույն 16 հավաքականների թվում հայտնվեցինք: Սա իսկական երազանք է:

Փոքրիկ Շվեյցարիան ընդդեմ Արգենտինայի: Հասկանում ենք, որ մենք չենք կարող ֆավորիտ լինել, բայց մեզնից կախված ամեն ինչ կանենք: Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է»,- Շաքիրիի խոսքն է մեջբերում Goal.com-ը:

Նշենք, որ Արգենտինա - Շվեյցարիա հանդիպումը տեղի կունենա Սան Պաուլուում հուլիսի մեկին: 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում