Գլխավոր Լրահոս

Արա Գյուլերը կարժանանա պատվավոր դոկտորի կոչման

Արա Գյուլերը կարժանանա պատվավոր դոկտորի կոչման

Թուրքիայի Բողազիչի համալսարանը Ստամբուլում ապրող և ստեղծագործող անվանի լուսանկարիչ Արա Գյուլերին կշնորհի պատվավոր դոկտորի կոչում, հաղորդում է թուրքական Radikal-ը:

Ըստ պարբերականի՝ Բողազիչի համալսարանն Արա Գյուլերին նման պատվի է արժանացրել «Թուրքիայի պատմությունն ու կենցաղը ամբողջ աշխարհին ներկայացնելու համար»:

Արա Գյուլերը պատվավոր դոկտորի կոչմանը կարժանանա 2014թ. հուլիսի 1-ին Բողազիչի համալսարանում: Արարողությանը ներկա կգտնվի նաև նշանավոր գրող Օրհան Փամուկը:  

Ազգությամբ հայ լուսանկարչի կոչումներն ու մրցանակները գրեթե անհնար է թվարկել: Ներդրած ավանդի համար նա տարբեր տարիների թուրքական կառավարության և նախագահների կողմից ստացել է բոլոր հնարավոր բարձրագույն պարգևները, 2000թ. ճանաչվել է «Դարի լուսանկարիչ»: Արա Գյուլերին անվանում են «Ստամբուլի աչք»:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում