Գլխավոր Լրահոս

Գերմանիան ու ԱՄՆ-ը 1/8 եզրափակչում են. Մունդիալ 2014

Գերմանիան ու ԱՄՆ-ը 1/8 եզրափակչում են. Մունդիալ 2014

Աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրում Պորտուգալիայի հավաքականը 2:1 հաշվով պարտության մատնեց Գանային, բայց զրկվեց փլեյ-օֆի ուղեգրից, քանի որ զուգահեռաբար ընթացող խաղում ԱՄՆ-ն ընդամենը մեկ գնդակի տարբերությամբ զիջեց Գերմանիային:

Այս տուրից առաջ ԱՄՆ-ն-ը Պորտուգալիայի գերազանցում էր 3 միավորով, սակայն գնդակների տարբերությունն հօգուտ ամերիկացիների էր: Պորտուգալիային անհրաժեշտ էր, որ Գերմանիան նվազագույնը 2 գնդակի տարբերությամբ հաղթեր, միևնույն ժամանակ պորտուգալացիներն էլ պետք է 3 գնդակի տարբերությամբ առավելության հասնեին Գանայի նկատմամբ:

Գերմանիան ԱՄՆ-ն հաղթեց 1:0 հաշվով և վաստակած 9 միավորով զբաղեցրեց G խմբի առաջին տեղը, իսկ ամերիկացիները 4 միավորով երկրորդն են:

ԱՄՆ - Գերմանիա հանդիպման միակ գոլը խփեց Թոմաս Մյուլլերը, ով Մունդիալ 2014-ի ռմբարկուների ցանկում հավասարվեց առաջատարներ 4-ական գոլ խփած Նեյմարին ու Լիոնել Մեսսիին:

Պորտուգալիա - Գանա հանդիպման 31-րդ րոպեին Ջոն Բոյեն դարձավ ինքնագոլի հեղինակ: 57-րդ րոպեին Ասամոա Գյանը հավասարեցրեց հաշիվը, իսկ 80-րդ րոպեին Կրիշտիանո Ռոնալդուն հաղթանակ պարգևեց Պորտուգալիային:

Այսպիսով, ԱՄՆ-ի հավաքականը 1/8 եզրափակչում կխաղա H խմբում առաջին առաջին տեղն ապահոված Բելգիայի ընտրանու դեմ, իսկ գերմանացիները սպասում են Ալժիր - Ռուսաստան խաղի հաղթողին:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում