Մունդիալ 2014-ի խմբային փուլի վերջին տուրում Ռուսաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Ալժիրին և դարձավ 7-րդ եվրոպական թիմը, որին չհաջողվեց նվաճել 1/8 եզրափակչի ուղեգիր:
Այս խաղում Ռուսաստանին միայն հաղթանակ էր անհրաժեշտ, իսկ Ալժիրին ոչ-ոքին էլ էր բավարար: Հանդիպումը լավ սկսվեց ռուսների համար. արդեն 6-րդ րոպեին Ալքսանդր Կոկորինն առաջ մղեց իր թիմին: Այդուհետ Ֆաբիո Կապելոյի սաները ևս մի քանի վտանգավոր պահ ստեղծեցին, բայց եզրափակիչ հարվածը ոչ մի կերպ չէր ստացվում:
Իսկ Ալժիրցիները սպասում էին իրենց պահին, որն ի վերջո ստացան: 60-րդ րոպեին ստանդարտ դիրքի խաղարկումից հետո Իսլամ Սիլիմանին հավասարեցրեց հաշիվը: Վերջին րոպեներն անցան ռուսների բացահայտ առավելությամբ, բայց նրանց այդպես էլ չհաջողվեց հաղթական գոլը խփել: Ալժիր - Ռուսաստան՝ 1:1: Աֆրիկացիները 1/8 եզրափակչում են, ռուսները լքում են Մունդիալ 2014-ը:
Զուգահեռաբար ընթացող խաղում Բելգիան Յան Վերտոնգենի խփած գոլի (78 ր.) շնորհիվ նվազագույն հաղթեց Հարավային Կորեային և վաստակած 9 միավորով H խմբի առաջին տեղը զբաղեցրեց:
1/8 եզրափակչում Բելգիան ուժերը կչափի ԱՄՆ-ի հետ, իսկ Ալժիրի մրցակիցը կլինի Գերմանիան:
H խմբի մրցաշարային աղյուսկան ունի հետևյալ տեսքը.
| Տ. | Թիմ | Խ. | Հ. | Ո. | Պ. | Խ.գ. | Բ.գ. | Մ. |
| 1 | Բելգիա | 3 | 3 | 0 | 0 | 4 | 1 | 9 |
| 2 | Ալժիր | 3 | 1 | 1 | 1 | 6 | 5 | 4 |
| 3 | Ռուսաստան | 3 | 0 | 2 | 1 | 2 | 3 | 2 |
| 4 | Հ. Կորեա | 3 | 0 | 1 | 2 | 3 | 6 | 1 |
Civilnet











