Գլխավոր Լրահոս

Մարադոնան համաձայն չէ Սուարեսի նման պատժի հետ

Մարադոնան համաձայն չէ Սուարեսի նման պատժի հետ

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ, Արգենտինայի հավաքականի նախկին մարզիչ Դիեգո Մարադոնան քննադատել է ՖԻՖԱ-ին` ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին որակազրկելու համար:

Հիշեցնենք, որ Լուիս Սուարեսը  Իտալիա – Ուրուգվայ (0:1) հանդիպման երկրորդ խաղակեսում  կծել էր իտալացիների պաշտպան Ջորջիո Կելինիի ուսը, ինչի համար ՖԻՖԱ-ն ուրուգվայցուն որակազրկեց հավաքականի 9 խաղով, տուգանեց 82 հազար եվրոյով և զրկեց առաջիկա 4 ամսում որևէ ֆուտբոլային գործունեություն ծավալելու իրավունքից:

«Սա ֆուտբոլ է: Ո՞ւմ է սպանել Սուարեսը: Ինչո՞ւ չեն նրան ուղարկում Գուանտանամո (ԱՄՆ-ի ղեկավարության կողմից տարբեր հանցագործությունների համար մեղադրվող մարդկանց հատուկ ճամբար, խմբ.): Սա մաֆիայի որոշած անարդար պատիժ է: Մենք քեզ հետ ենք Լուիսիտո»,- Մարադոնայի խոսքն է մեջբերում AS-ը:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում