Գլխավոր Լրահոս

Բրազիլիան միայն 11 մետրանոցներով կոտրեց Չիլիի դիմադրությունը

Բրազիլիան միայն 11 մետրանոցներով կոտրեց Չիլիի դիմադրությունը

Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ առաջին խաղում Բրազիլիայի և Չիլիի հավաքականները չկարողացան հիմնական ժամանակում պարզել հաղթողին

Հանդիպման 18-րդ րոպեին տանտերերերին առաջ մղեց Դավիդ Լուիսը, 32-րդ րոպեին Չիլիի հավաքականի առաջատար Ալեքսիս Սանչեսը հավասարեցրեց հաշիվը:

Այդուհետ բրազիլացիներն ավելի ակտիվ էին, բայց Սամպաոլոյի սաները վտանգավոր պահերով չէին զիջում անվանի մրցակցին: Երկրորդ խաղակասում երկու թիմերն էլ ավելի շատ մտածում էին պաշտպանության մասին և պատահական  չէ, որ հիմնական ժամանակում հաղթողն ի հայտ չեկավ:

Լրացուցիչ ժամանակում խաղի պատկերը չփոխվեց. բրազիլացիների առավելությունն ակնհայտ էր, բայց Սկոլարիի սաներն այդպես էլ չկարողացան գրավել Բրավոյի դարպասը, իակ լրացուցիչ ժամաակի վերջին րոպեին Պինիլիան կարող էր Չիլիին դուրս բերել ¼ եզրափակիչ, բայց նրա հարվածից հետո գնդակը ետ մղվեց դարպասաձողից:

Ամեն ինչ որոշվեց 11 մետրանոց հարվածաշարի արդյունքում, բրազիլացիներն ավելի դիպուկ իրացրին և հենց նրանք կխաղան ¼ եզրափակչում: Ետխաղյա 11 մետրանոցների ժամանակ կրքերը հասել էին գագաթնակետին.Ժուլիո Սեզարը ետ մղեց չիլիացիների առաջին երկու հարվածները, Կլադիո Բրավոն իր հերթին ետ մղեց Հալքի հարվածը, իսկ Վիլիանը վրիպեց 11 մետրանոց նշակետից: 

2:2 հաշվի ժամանակ Նեյմարը գրավեց Բրավոյի դարպասը, իսկ Գոնսալո Յարայի հարվածը ետ մղվեց դարպասաձողից: Բրազիլիան քառորդ եզրափակչում է, Չիլին լքում է Մունդիալ 2014-ը:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում