Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ Կոլումբիա - Ուրուգվայ խաղում կոլումբիացիների 22-ամյա հարձակվող Խամես Ռոդրիգեսը 2 գոլ խփեց՝ Մունդիալ 2014-ում խփած գոլերի թիվը հասցնելով 5-ի:
Ռոդրիգեսը 28-րդ րոպեին հրաշալի հարվածով բացեց հանդիպման հաշիվը, իսկ 50-րդ րոպեին կրկնապատկեց իր թիմի առավելությունը:
Այսպիսով Խամես Ռոդրիգեսն այս պահին գլխավորում է Աշխարհի առաջնության ռմբարկուների ցանկը, կոլումբիացուն մեկական գոլով զիջում են Նեյմարը (Բրազիլիա), Լիոնել Մեսսին (Արգենտինա) և Թոմաս Մյուլլերը (Գերմանիա):
Civilnet











