Գլխավոր Լրահոս

Խամես Ռոդրիգեսը ցանկանում է հաղթել նաև Բրազիլիային

Խամես Ռոդրիգեսը ցանկանում է հաղթել նաև Բրազիլիային

Աշխարհի առաջնության ռմբարկուների ցանկը գլխավորող Խամես Ռոդրիգեսը, ում դուբլի շնորհիվ Կոլումբիայի ընտրանին հաղթեց Ուրուգվային (2:0) և քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեց, հայտարարել է, որ ցանկանում է հաղթել նաև տանտերերի՝ Բրազիլիայի հավաքականին:

«Չենք ցանկանում բավարարվել ձեռք բերածով: Պետք է զգույշ լինենք Բրազիլիայի հավաքականի հետ խաղում, քանի որ այնտեղ հրաշալի ֆուտբոլիստներ են խաղում, բայց բրազիլիացիներին էլ զգուշությունը չի խանգարի: Հրաշալի հանդիպում է սպասվում, և ամեն ինչ անելու ենք հաղթելու համար:

Գոլ խփելը միշտ էլ հաճելի է, հատկապես ազգային հավաքականի կազմում: Հուսով Բրազիլիայի հետ խաղում նույնպես աչքի կընկնեմ»,- Ռոդրիգեսի խոսքն է մեջբերում L'Equipe-ը:

Մունդիալ 2014-ի քառորդ եզրափակիչ Բրազիլիա - Կոլումբիա հանդիպումը կկայանա հուլիսի 5-ին, Ֆորտալեզեում: 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում