Բրիտանական լրագրողները պնդում են, ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը մինչև Եվրոպա տեղափովելն էլ է կծել ֆուտբոլիստների:
Նախկինում Սուարեսը երեք անգամ որակազրկվել է Օտման Բակալին, Բրանիսլավ Իվանովիչին ու Ջորջիո Կելինիին կծելու համար: Պարզվում է, որ ևս հինգ անգամ Սուարեսն ատամները խաղադաշտում գործի է դրել «Նասիոնալ Մոնտեվիդեոյում» խաղալու ժամանակ:
Daily Star-ի հաղորդմամբ՝ Ուրուգվայի ֆուտբոլի ֆեդերացիան թաքցրել է այդ փաստը, որպեսզի չվնասի Եվրոպայում հրաշալի կարիերա ստաղծած հարձակվողին, սակայն ՖԻՖԱ-ն պարզել է այդ ամենը և հենց դրա պատճառով է նման խիստ պատիժ կիառել Սուարեսի նկատմամբ:
Civilnet











