Գլխավոր Լրահոս

Հոլանդիա - Մեքսիկա հանդիպմանն ընդառաջ (մեկնարկային կազմեր)

Հոլանդիա - Մեքսիկա հանդիպմանն ընդառաջ (մեկնարկային կազմեր)

Քիչ անց կմեկնարկի Մունդիալ 2014-ի ամենահետաքրքիր 1/8 եզրափակիչ հանդիպումներից մեկը: Ընթացիկ Աշխարհի առաջնության ամենալավ հարձակումն ունեցող թիմը՝ Հոլանդիայի ընտրանին ուժերը կչափի լավագույն պաշտպանությունն ունեցող թիմի՝ Մեքսիկայի հավաքականի հետ:

Խմբային փուլում Լուի վան գալի սաներն ամենաշատն են գրավել մրցակիցների դարպասները՝ 10 անգամ, մեքսիկներն ընդամենը մեկ գոլ են ընդունել, այն էլ վերջին տուրի Խորվաթիայի հետ հանդիպման վերջնամասում:

Մինչ այս Հոլանդիան ու Մեքսիկան հանդիպել են 6 անգամ, 3 անգամ հաղթել են նարնջագույնները, 2 անգամ՝ ամերիկացիները, ևս մեկ խաղ ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:

Մեքսիկայի հավաքականը վերջին 5 աշխարհի առաջնություններում կարողացել է հաղթահարել խմբային փուլի արգելքը, սակայն ոչ մի անգամ քառորդ եզրափակչում չի խաղացել:

Հաղթանակի դեպքում Հոլանդիայի ընտրանին 6-րդ անգամ կխաղա Աշխարհի առաջնությունների քառորդ եզրափակչում: Ավելի վաղ նրանք այդ պատվին արժանացել են 1974 թ. (եզրափակիչ), 1978 թ. (եզրափակիչ), 1994 թ. (քառորդ եզրափակիչ), 1998 թ. (կիսաեզրափակիչ) և 2010 թ. եզրափակիչ:

ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքն արդեն հրապարակել է թիմերի մեկնարկային կազմերը.

Հոլանդիա՝ Յասպեր Սիլեսեն, Պոլ Ֆերհագ, Ստեֆան դե վրեյ, Ռոն Վլաար, Մարտինս Ինդի, Դելայ Բլինդ, Դիրկ Կայտ, Ուեսլի Սենյդեր, Ժորժինյո Վեյնալդում, Արյեն Ռոբեն, Ռոբին վան Պերսի:

Մեքսիկա՝ Գիլերմո Օչոա, Կարլոս Սալսիդո, Ֆրանսիսկո Ռոդրիգես, Ռաֆայել Մարկես, Միգել Լայուն, Հեկտոր Մորենո, Անդրես Գուարդադո, Պոլ Ագիլար, Հեկտոր Հերերա, Ջովանի դոս Սանթոս, Օրիբե Պերելտա:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում