Գլխավոր Լրահոս

Հոլանդական comeback՝ Մունդիալ 2014-ի 1/8 եզրափակչում

Հոլանդական comeback՝ Մունդիալ 2014-ի 1/8 եզրափակչում

Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Հոլանդիայի հավաքականը կամային հաղթանակ տարավ Մեքսիկայի ընտրանու նկատմամբ և քառորդ եզրափակչի ուղեգիր ձեռք բերեց:

Եթե առաջին խաղակեսում երկու թիմերն էլ ավիլի շատ մտածում էին պաշտպանության մասին և այդպես լուրջ վտանգավոր պահեր չստեղծեցին միմյանց դարպասների մոտ, ապա ընդմիջումից հետո բոլորովին այլ ֆուտբոլի ականատես եղանք:

48-րդ րոպեին Ջովանի դոս Սանթոսը մոտ 25 մետրից կատարած տպավորիչ հարվածով առաջ մղեց Մեքսիկային: Բաց թողած գոլից հետո նարնջագույնները նետվեցին գրոհների, բայց երկար ժամանակ չէին կարողանում գրավել մինչ օրս Մունդիալ 2014-ի լավագույն դարպասապահ Գիլերմո Օչոայի պաշտպանած դարպասը: Գիլերմոն հերթական հիանալի խաղն անցկացրեց, բայց 88-րդ րոպեին Ուեսլի Սնեյդերի թնդանոթային հարվածից հետո Օչոան էլ էր անուժ:

Հաջողությունից ոգևորված հոլանդացիները չբավարարվեցին ձեռք բերածով և շարունակեցին շարժվել առաջ: Մրցավարի ավելացրած ժամանակում մեքսիկացիների լեգենդ Ռաֆայել Մարկեսը սեփական տուգանային հրապարակում կանոնները խախտեց Հոլանդիայի հավաքականի առաջատար Արիեն Ռոբենի հետ պայքարում և մրցավարը նշանակեց 11 մետրանոց: Կլաս Յան Հունտելաարը չվրիպեց  11 մետրանոց նշակետից՝ հաղթանակ պարգևելով իր թիմին:

Հոլանդիան քառորդ եզրափակչում է, որտեղ ուժերը կչափի Կոստա Ռիկա - Հունաստան խաղի հաղթողի հետ:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում