Գլխավոր Լրահոս

Ռոբենը ներողություն է խնդրել սիմուլյացիայի համար

Ռոբենը ներողություն է խնդրել սիմուլյացիայի համար

Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ Հոլանդիա - Մեքսիկա (2:1) հանդիպումից հետո նարնջագույնների հարձակվող Արիեն Ռոբենը վստահեցրել է, որ մրցավարը ճիշտ է նշանակել 11 մետրանոցը, բայց միևնույն ժամանակ նա խոստովանել է, որ առաջին խաղակեսի դրվագներից մեկում սիմուլյացիայի է դիմել:

«Ես պետք է ներողություն խնդրեմ: Հանդիպման վերջնամասում նշանակված 11 մետրանոցն արդարացի էր, բայց առաջին խաղակեսի դրվագներից մեկում ես սիմուլյացիայի դիմեցի: Նման բան չպետք է անեի, դա հիմարություն էր»,- Ռոբենի խոսքն է մեջբերում Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Հոլանդիան 2:1 հաշվով հաղթեց Մեքսիկային և քառորդ եզրափակչի ուղեգիր ձեռք բերեց: Հանդիպման հաղթական գոլը խփե Կլաս Յան Հունտելաարը՝ մրցավարի ավելացրած 4-րդ րոպեին ռեալիզացնելով Ռոբենի վաստակած 11 մետրանոցը:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում