Դիեգո Մարադոնան հերթական անգամ պաշտպանել է Լուիս Սուարեսին, այս անգամ քննադատելով համաշխարհային ֆուտբոլի լեգենդներ Պելեին և Ֆրանց Բեկենբաուերին:
«Պելեն ու Բեկենբաուերը հիմարներ են և հիմարություն են արել ՖԻՖԱ-ին պաշտպանելով, բայց նրանց էլ կարելի է հասկանալ, քանի որ երկուսն էլ աշխատում են ՖԻՖԱ-ում»,- Մարադոնայի խոսքն է մեջբերում demorgen.be կայքը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարադոնան քննադատել էր նաև ՖԻՖԱ-ին, որն Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսին որակազրկել էր 4 ամսով:
Civilnet











