Գլխավոր Լրահոս

Խաղի ժամանակ մտածում էի երեխաներիս մասին. Կեյլոր Նավաս

Խաղի ժամանակ մտածում էի երեխաներիս մասին. Կեյլոր Նավաս

Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ Կոստա Ռիկա - Հունաստան (1:1, 5:3) հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Կոստա Ռիկայի հավաքականի դարպասապահ Կեյլոր Նավասը հայտարարել է, որ ամեն ինչ անում է, որ իր երեխաները հպարտանան իրենով:

Հիշեցնենք, որ խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով, իսկ ետխաղյա 11 մետարանոց հարվածաշարի ժամանակ Նավասը ետ մղեց Թեոֆանիս Գեկասի հարվածն ու իր թիմին պատմության մեջ առաջին անգամ Աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի ուղեգիր պարգևեց:

«Սա այն է, ինչ ես ամբողջ կյանքում ցանկացել եմ անել: Միշտ փորձում եմ լինել լավ հայր ու լավ ընկեր, հատկապես ֆուտբոլի նման գեղեցիկ խաղում: Միշտ ջանում եմ երեխաներիս երջանկացնել: Երբ նրանք մեծանան ու ետ նայեն, կտեսնեն, որ իրենց հայրն իրենց պետության համար շատ կարևոր գործ է արել:

Բոլորից շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար: Շնորհակալ եմ նաև ընտանիքիս, որն ամենակարևորն է իմ կյանքում»,- Նավասի խոսքն է մեջբերում Eurosport-ը:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում