Ալժիրի կրոնի հարցերով նախարարությունը երկրի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին թույլատրել է նախաճաշել Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Գերմանիայի ընտրանու հետ խաղից առաջ: Այս մասին հաղորդում են արաբական լրատվամիջոցները:
Ֆուտբոլիստները դեմ են եղել Ռամադանի ժամանակ ծոմը խախտելուն, սակայն կրոնի նախարարության ներկայացուցիչները նրանց հորդորել են սնվել՝ հաշվի առնելով Գերմանիայի հետ կայանալիք խաղի կարևորությունը:
Ալժիրի հավաքականի գլխավոր մարզիչ Վահիդ Հալիլհոջիչն իր հերթին ֆուտբոլիստներին ազատություն է տվել կրոնական ծովը պահելու հարցում:
Ռամադանի ժամանակ բոլոր չափահաս առողջ մուսուլմաններին արգելվում է սնվել լուսաբացից մինչև մայրամուտ: Բացառություն են կազմում միայն ճամփորդող մուսուլմանները, պատերազմ գնացողները, վերջին շրջանում նաև պրոֆեսիոնալ մարզիկները:
Նշենք, որ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովն էլ հայտարարել է, որ իր թիմի մուսուլման ֆուտբոլիստների համար աշխարհի առաջնության ժամանակ Ռամադանը ոչ մի դեր չի խաղում:
Civilnet











