Գլխավոր Լրահոս

Գագիկ Խաչատրյանը հերքում է իր կապը Աֆրիկյանների հետ

Գագիկ Խաչատրյանը հերքում է իր կապը Աֆրիկյանների հետ

Ֆինանսների նախարարությունը պարզաբանում է տարածել, որում հերքում է, որ Աֆրիկյանների շենքի սեփականատեր «Միլենիում կոնստրակշեն» ընկերությունը փոխկապակցված է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի կամ նրա հարազատների հետ:

Պարզաբանման մեջ մասնավորապես ասված է. «Թեև ՀՀ ֆինանսների նախարարությունն արդեն իսկ հերքել է ֆինանսների նախարարի առնչությունն Աֆրիկյանների ակումբին, ԶԼՄ-ները համառորեն փորձում են շինությունը կապել Գ. Խաչատրյանի անվան հետ:  Այդ իսկ պատճառով ևս մեկ անգամ պարզաբանում ենք. ո՛չ ֆինանսների նախարարը և ո՛չ էլ իր հարազատները որևէ առնչություն չունեն Աֆրիկյանների ակումբի հետ»:

«Հետք» էլեկտրոնային պարբերականը` Hetq.am-ը, հունիսի 30-ին հետաքննական հոդված էր հրապարակել Աֆրիկյանների տան ապամոնտաժման մասին` «Աֆրիկյանների տունը Գագիկ Խաչատրյանի ու որդիների բիզնեսի շղթայի մի օղակն է» վերնագրով:

«Աֆրիկյանների ակումբի ճակատագիրը կանխորոշված է: Ոտքի է հանված պետական ողջ մեքենան, ոստիկանությունը հիմնական դերկատարն է: Եթե անհրաժեշտություն լինի Վլադիմիր Գասպարյանը ներքին զորքերն էլ կհանի: Գագիկ Խաչատրյանին ոչ ոք չի համարձակվի կանգնեցնել կես ճանապարհին»,- մասնավորապես ասված է հոդվածի վերջաբանում:

ՍիվիլՆեթի` Աֆրիկյանների տան մասին պատրաստած տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում